Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են.
32 լողամիջոց, 695 կգ ձուկ, 1 ապօրինի վաճառք, 3 ապօրինի տեղափոխում, 6 ձկնագողություն։
Լճից դուրս է բերվել. 879 ձկնորսական ցանց, 119 խեցգետնորսիչ։
Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է 3,473,830 դրամ։
Հարուցվել է 3 վարչական և 7 քրեական վարույթ։
Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։
Շուրջօրյա խստացված վերահսկողություն կիրականացվի նաև տոնական օրերին։