AM
27 December 2024 - 12:58 AMT

Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում

Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում էին պահանջում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

«Չի համաձայնվում, հրաժարվում է, երկու ամիս է՝ էսօր-էգուց է անում։ Որպես քնիչ հանձնաժողովի ղեկավարի լիքը հարցեր կան, խուսափում է»,-ասել է ծնողներից մեկը՝ հիշեցնելով, որ Քոչարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովն իր աշխատանքն ավարտել է, հայտնում է Aysor.am-ը։

«Այսօր եկանք այստեղ, քանի որ աշխատանքային վերջին օրն է, բայց մարդը չի ուզում իջնի, տեսնի»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը, ովքեր իրենց կյանքը դրել են այս հայրենիքի համար։ Դա է այս շենքում գտնվող բոլորի վերաբերմունքը։ Փաստացի տեղյակ լինելով, որ այստեղ ենք, ոչ ընդդիմությունից, ոչ իշխանությունից մեր կողքին չեն»,–ասել է ակցիայի մասնակցիներից մեկը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության 2020-2022թթ․ Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։