AM
30 December 2024 - 06:36 AMT

Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն կհիմնի։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։

Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»՝ ՄԱՍԿ։

Հիմնադիր Համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին»,–ասվում է գրառման մեջ։

Աղազարյանը դեկտեմբերի 3-ին հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից` պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Հաջորդ օրը նա հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։ Մինչ այդ նա մերժել էր մանդատը վայր դնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը։