AM
7 January 2025 - 10:01 AMT

Տրանսպորտի վճարման QR տոմսերի վավերականության ժամկետը կրճատվել է

Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Այդ մասին ահազանգում են քաղաքացիները, գրում է Auroranews.am-ը։

QR ուղետոմսերի վավերականության ժամկետը մի շարք քաղաքացիների մոտ ցուց է տալիս 3 օր:

Երևանի քաղաքապետարանը ևս իր հայտարարության մեջ նշել է. «Որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետից հետո լրացնել նոր 12.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.12.1) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 100 դրամ»:

Համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, նոյեմբերին հայտարարեցին, որ դարձել է 7 օր, տարեվերջին կրկին կրճատելով։