AM
7 January 2025 - 12:25 AMT

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության՝ ԿԽՄԿ աշխատակիցները դեկտեմբերին կրկին տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, հնարավորություն է տրվել խոսելու հարազատների հետ»,– ասել է նա։

ԿԽՄԿ աշխատակիցները Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցել էին նաև դեկտեմբերի սկզբին։

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Այդ մասին հայտնել է դատական կոլեգիայի անդամ Անար Ռզաևը։ Այդ օրը կորոշվի, թե դատավարությունն ինչ ռեժիմով է ընթանալու՝ փակ թե բաց, չի բացառվում, որ գործընթացի մի մասը փակ դռների ետևում անցնի։