AM
7 January 2025 - 14:47 AMT

Իրանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Հունվարի 7-ին Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին: ԻԻՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն:

Դեսպան Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված համագործակցության առավել զարգացումն ու խորացումը: