Այսօր Հայաստանի Ազգային ժողովի երկու պատգամավոր հատարարել են «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբից իրենց դուրս գալու եւ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության մեջ մտնելու մասին: Այսպիսով, «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» խումբը հայտնվել է լուծարման եզրին, քանզի նրա անդամների քանակն ավելի քիչ է, քան պահանջում է կանոնակարգը: Եթե մոտակա օրերին խումբը չկարողանա իր շարքերը համալրել գոնե մեկ պատգամավորով, ապա կճանաչվի լուծարված:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: