AM
8 January 2025 - 14:21 AMT

ՀՀ կժամանի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը

Հունվարի 8-ին Հայաստան կժամանի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից, տեղեկացնում է Factor.am-ը։

Մանրամասներ չեն հայտնել, թե այցի շրջանակներում ՀՀ որ պաշտոնյանների հետ են հանդիպումներ նախատեսվում։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Ալի Աքբար Ահմադիանը մտադիր է քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր քննարկել գործընկերների հետ։