AM
10 January 2025 - 07:57 AMT

Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրում տեղադրվել է տեսանկարող սարք

Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից տեղափոխվել ու Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը

Սարքը գործարկվելու է հունվարի 15-ից։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: