Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի ջերմաստիճանային տարբերություն։
«Այսպիսով ժամը 14։00 դրությամբ, Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան է»,–նշել է նա։
2024 թվականը եղել է ամենատաք տարին դիտարկումների ամբողջ ընթացքում, և առաջին տարին, երբ գլոբալ ջերմաստիճանը 1․6 °C-ով գերազանցել է նախաարդյունաբերական շրջանի՝ 1850-1900 թվականների միջին ջերմաստիճանը, հայտնում է Կլիմայի փոփոխության Copernicus ծառայության զեկույցը, հայտնում է «Ազատությունը»։
Copernicus-ի փորձագետները գլոբալ տաքացման պատճառ են նշում ջերմոցային գազերի բարձր արտանետումները և շեշտում, որ հրատապ գործողություններ են անհրաժեշտ։ Օրինակ՝ 2024 թվականին մթնոլորտում ածխաթթու գազի և մեթանի կոնցենտրացիան նոր ռեկորդային մակարդակի է հասել չափումների մեկնարկիցի վեր։