AM
13 January 2025 - 06:14 AMT

Մախաչկալայում հարկադիր վայրէջք կատարծ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորվել է Երևան

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որն արտակարգ վայրէջք էր կատարել Մախաչկալայում, ուղևորվել է Երևան: Այդ մասին տեղեկացրել են Քաղավիացիայի վարչությունից, հայտնում է Factor.am-ը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների` Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը վերջնակետին չէր հասել, հարկադիր վայրէջք էր կատարել:

Հաղորդվում է, որ թռիչքի ժամանակ ուղևորներին ասել են, որ օդային տարածքի փակ գոտին ընդլայնվել է, ուստի՝ ստիպված են եղել ավելի երկար շրջադարձ անել: Օդանավն էլ լիցքավորման համար հարկադիր վայրեջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում: