Հանրապետության տարածքում հունվարի 13-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։ Հունվարի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ամենացուրտը Շիրակում է՝ հունվարի լույս 14–ի գիշերը սպասվում է մինչև –18 աստիճան, Կոտայքի մարզում՝ մինչև –14։
Երևանում հունվարի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի լույս 14–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -4 աստիճան, հունվարի 14–ի ցերեկը՝ 0․․․+2 աստիճան։