Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգի վճարման եղանակներին։ Ներկայացվել են տարբերակները։
Նշվել է, որ կարելի է վճարել 4 եղանակով՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասել է, որ եթե անձն արտոնյալ կարգավիճակ չունի, տրանսպորտային քարտ կարող է ձեռք բերել մետրոպոլիտենի ինքնասպասարկման տերմինալներից։ Կլինեն նաև աջակցող աշխատակիցներ։
Այն քաղաքացիները, որոնք դասվում են արտոնյալ խմբերից որևէ մեկին, կարող են նույնականացում անցնել համայնքապետարանում կամ կոնետնալ TellCell ընկերության գրասենյակներ։
Տարբերակներից օգտվելու հնարավորությունները մանրամասն ներկայացված են տեսանյութում:
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1–ից։