AM
13 January 2025 - 10:01 AMT

Փաշինյան․ Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորակցություն է հայտնել ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով տուժածներին։ Նա այդ մասին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

«Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, որոնք տուժում են ավերիչ անտառային հրդեհներից։ Հայաստանը սատարում է բոլոր տուժածներին՝ այդ թվում մեր կենսունակ հայ համայնքին Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում:

Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- ասվում է գրառման մեջ։

Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներին և շրջաններին։ Առայժմ հրդեհաշիջման աշխատանքներն արդյունք չեն տալիս, հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակը ուժեղ քամու պատճառով։ Տարհանվել են նաև բազմաթիվ հայ ընտանիքներ, մի մասի տները ևս այրվել են, հիմնահատակ այրվել է Փասադենայի հայկական վարժարանը։