AM
13 January 2025 - 14:08 AMT

Ոսկու շուկայի առևտրականները նամակ են գրել Փաշինյանին

Հունվարի 13-ին ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք բողոքում են, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Նրանց ընդունել են կառավարությունում և առաջարկել են գրավոր դիմում գրել և շարադրել իրենց առաջարկները: Ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով նամակ են գրել՝ պահանջելով հանդիպում վարչապետի և իրավասու գերատեսչությունների ղեկավարների հետ, հայտնում է Auroranews.am-ը։

Առևտրականներն ավարտել են իրենց ակցիան։ Նրանք լրագրողների հետ զրույցում նշել են, որ դեռ չգիտեն՝ կաշխատեն այս ընթացքում, թե ոչ: Ըստ ամենայնի, ամեն մեկն ինքը կորոշի, թե ինչպես վարվել:

Փաստաթղթաշրջանառություն ցույց տալու դեպքում հարկը 1․5 տոկոսից նվազում է 1 տոկոսի, սակայն, ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով, նրանք անհնար են համարում փաստաթղթաշրջանառությամբ աշխատելը: