AM
14 January 2025 - 06:38 AMT

Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի հարազատներին և գործընկերներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյաի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»,–ասվում է գրառման մեջ։

Մհեր Սահակյանը «Հայաստան» խմբակցության անդամ էր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ։

ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը մահացել է հունվարի 13–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով Երևան-Մեղրի ճանապարհին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան կապակցությամբ․