Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է, որ ջրծաղիկի դեմ պատվաստանյութն արդեն գնված է, մեկ խմբաքանակ ստացվել է 2024–ի ավարտին և ևս մեկը՝ 2025–ի սկզբին։
«Ջրծաղիկի դեմ պատվաստանյութ ենք գնել, բայց դեռ չենք ընդունել։ Նախարարությունը շատ ուշադիր և հետևողական է՝ պատվաստանյութը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու։ Երբ կավարտվի հանձնման-ընդունման ամբողջական փաթեթի ուսումնասիրությունը, արդեն որոշում կկայացնենք՝ ընդունում ենք այդ խմբաքանակը, թե ոչ»,–ասել է նախարարը, հայտնում է Factor.am-ը։
Նա հավելել է, որ փետրվարից կսկսվեն պատվաստանյութի ներդրման աշխատանքները հանրապետության ամբողջ տարածքում։
«Ներդրնում ենք ևս մեկ պատվաստանյութ, ջրծաղիկի հետ կապված բավականին խնդիրներ ենք ունենում, և սա մեծ ձեռքբերում է»,–ասել է նա։
Հայաստանում ժամանակ առ ժամանակ լինում եմ ջրծաղիկի բռնկումներ, վերջին մեծ բռնկումը գրանցվել է 2022-ին։
Ջրծաղիկի պատվաստանյութը ներդրվելու է փուլային տարբերակով։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ սկզբում պատվաստումը կիրականացվի 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում: Իսկ 2027 թվականից կիրականցվի ըստ օրացույցի՝ 1 տարեկանների (առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (երկրորդ դեղաչափ) շրջանում, ինչպես իրականացվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում։