AM
14 January 2025 - 11:56 AMT

Տեսախցիկի արձանագրած խախտման դեպքում էլ.ծանուցումն ակտիվացնելով և 15 օրում վճարելով տուգանքը կնվազի 20%-ով

Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով։ Բոնուսային բաղադրիչից կարելի է օգտվել՝ գրանցվելով Roadpolice.am համակարգում, հայտնում է ՆԳՆ-ն:

«Խրախուսական նորմերից օգտվելու ևս մեկ հնարավորություն․էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց և 20 տոկոս բունուսային բաղադրիչից օգտվելու դեպքում տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելով՝ կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը։

Կարևոր է իմանալ՝ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: