Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել, հայտնում է քաղաքապետարանը։
Արտոնյալ խմբերում չընդգրկված այն քաղաքացիները, որոնք տերմինալից օգտվելու դժվարություններ կունենան, կարող են դիմել դրամարկղի աշխատակիցների օգնությանը:
Տոմսային քարտն ակտիվանում է լիցքավորելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում:
Տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։