AM
15 January 2025 - 10:48 AMT

Ամատունի. ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայերին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այդ մասին ասել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, հայտնում է Factor.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ տեսակցության ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։

Դեկտեմբերին ևս ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել էին Բաքվում պահվող հայերին։

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը կմեկնարկի հունվարի 17-ին։ Այդ մասին հայտնել է դատական կոլեգիայի անդամ Անար Ռզաևը։ Այդ օրը կորոշվի, թե դատավարությունն ինչ ռեժիմով է ընթանալու՝ փակ թե բաց, չի բացառվում, որ գործընթացի մի մասը փակ դռների ետևում անցնի։