AM
16 January 2025 - 08:00 AMT

Տրանսպորտային քարտեր կարելի է գնել նաև Երևանի զբոսաշրջային կենտրոններից

Քաղաքացիներին առաջարկվում է տրանսպորտային քարտեր գնելու ևս մեկ տարբերակ՝ դա կարելի է անել նաև զբոսաշրջային կենտրոններում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կաջակցեն քարտերի գնմանը՝ տերմինալների միջոցով։

Նշվում է, որ Բաղրամյան պողոտա 2/5 և Նալբանդյան փողոց 2/1 հասցեներում տեղադրված է երկուական տերմինալ, որոնցից հնարավոր է օգտվել։

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել։ Տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։