AM
16 January 2025 - 09:21 AMT

Սիրո Ամիրխանյանը` գլխավոր հարկադիր կատարող

Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,- ասվում է որոշման մեջ։

Ամիրխանյանը մինչ այդ զբաղեցնում էր Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը:

ԴԱՀԿ նախկին պետ Արսեն Մնացականյանը պաշտոնից ազատվել էր 2024թ. դեկտեմբերի 5-ին: