AM
16 January 2025 - 10:26 AMT

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետն արդարացվել է. Որոշումը բողոքարկելու է

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից։ Դատախազությունը մտադիր է բողոքարկել որոշումը՝ ստանալով դատարանի համապատասխան ակտը, հայտնում է Factor.am-ը։

Արշակ Հակոբյանը մեղադրվել է հայտարարագրման ենթակա գույք թաքցնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների լվացման համար, սակայն չի ընդունել մեղադրանքները։ Ըստ դատական գործի, Հակոբյանը, որն աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարությունում 1994-1997 թվականներին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում 1997-2011 թվականներին և ՀՀ ոստիկանությունում 2011-2018 թվականներին, իբր խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը։ Նրան մեղադրել են 2008-2018 թվականներին ձեռնարկատիրական գործունեության մասնակցության մեջ, ինչը կազմակերպել է կնոջ՝ Անահիտ Մկրտչյանի և որդու՝ Սարգիս Հակոբյանի միջոցով՝ ղեկավարվելով «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊԸ-ով։

Մեղադրանքն ընդգծել է, որ Արշակ Հակոբյանը, իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտներին անհամապատասխան գույքային դրության պատճառով, զբաղվել է ապօրինի ձեռք բերված գույքի օրինականացմամբ։ Ըստ գործի նյութերի՝ նա տարբեր անշարժ և շարժական գույքեր է գնել ու ձևական գործարքներով գրանցել այլ անձանց անունով՝ թաքցնելով դրանց հանցավոր ծագումը։