AM
11 June 2002 - 18:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին, ԻԻՀ Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ռոուհանից, նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին այսօր հանձնել է Թեհրան պաշտոնական այց կատարելու հրավերք: Հրավերքն ընդունվել է: Այցի ժամկետները եւ քննարկվող հարցերի շրջանակը կճշգրտվեն դիվանագիտական ուղիներով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: