AM
18 January 2025 - 07:08 AMT

Հունվարի 19-ի երեկոյան Երևանում և առանձին շրջաններում hնարավոր է ձյուն տեղա

Հանրապետության տարածքում հունվարի 18-ին, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-22-ին հիմնականում տեղումներ չեն սպասվում։ Միայն հունվարի 19-ի երեկոյան և 20-ի գիշերը որոշ շրջաններում հնարավոր են ձյան տեղումներ։

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Հունվարի 17-20-ը առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ հասնելով 15-18 մ/վրկ-ի։

Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում։

Երևանում հունվարի 18-ին, 20-ի ցերեկը, ինչպես նաև 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը քաղաքում կանխատեսվում է թույլ ձյուն։