AM
20 January 2025 - 06:44 AMT

ԱՄՆ դեսպանատունը հունվարի 20-ին փակ կլինի

Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի գործի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

«Մարտին Լյութեր Քինգն իր ամբողջ կյանքի ընթացքում հավասարության, սոցիալական արդարության և բոլորի համար տնտեսական հնարավորությունների ապահովման ջատագով է եղել։ Նա իր կյանքով ու գործունեությամբ մեր մեջ սերմանել է հույս, սեր, կարեկցանք և խիզախություն, որն արդիական է բոլոր ժամանակներում»,-ասվում է հրապարակման մեջ։