ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, ընթացող բարեփոխումների շրջանակում, քայլեր է ձեռնարկել հիգիենիկ պայմանների բարելավման ուղղությամբ։
Մասնավորապես, 10 քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար սահմանվել է լոգարանից շաբաթական 2 անգամ օգտվելու կարգ, ինչը նախկին 1 անգամվա փոխարեն կբարելավի անձնական հիգիենայի պահպանման պայմանները։
2024թ.-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է մոր և մանկան համար նախատեսված բաժանմունք՝ բաղկացած երեք առանձին խցից: