AM
21 January 2025 - 10:36 AMT

Սիմոնյան․ Ճիշտը Ղարաբաղ ձևակերպումն է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ճիշտը Ղարաբաղ ձևակերպումն է։

Լրագրողի հիշեցմանը, որ ժամանակին ինքը Աղդամը համարել է իր հայրենիքը, ԱԺ նախագահը կարճ պատասխանել է. «Բոլորս էլ սխալվում ենք, էլի հարցեր ունե՞ք», հայտնում է Auroranews.am-ը:

Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ էր սխալվում, երբ ասում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», և այդ սխալը հանգեցրեց Արցախի կորստի ու 5 հազար զոհերի, Սիմոնյանը հակադարձել է՝ նշելով, որ զոհերը 4000-ից պակաս են։

«Ո՞վ ասաց, որ 5 հազար զոհ է, 4000-ից պակաս է։ Իսկ ինչո՞ւ, երբ թիվ եք ավելացնում, չեք ասում, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 25 հազար մարդ շրջափակումից խուսափեց, որ 25 հազար մարդ հետ վերադարձավ իր ընտանիք։ Եթե այդպիսի մարդիկ կան, որ սիրում են թիվ ավելացնել, թող 25 հազարի փոխարեն ասեն 55 հազար։ Ինչ վերաբերում է սխալներին, վարչապետը դրա մասին ասել է՝ և մեր մտածելակերպի մեջ, մեր իրականության մեջ մենք բոլորս այլ պատկերացում ենք ունեցել, այդ թվում ես, և ինքը»:

Սիմոնյանն անդրադարձել է նաև Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության նկատմամբ կազմակերպված դատավարությանը` նշելով, որ արձագանքելու բան չկա։

Ընթերցեք նաև․ Սիմոնյանը՝ Բաքվում շինծու դատավարության մասին․ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, բայց արձագանքելու բան չկա