AM
21 January 2025 - 10:49 AMT

Միրզոյանը վերահաստատել է բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ տեսակետը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը ՀՀ համար։

Նա խոսել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ուրախ եմ վերահաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,- նշել է Միրզոյանը։

Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։