AM
22 January 2025 - 07:59 AMT

Վարչապետ. Պետականազուրկ ռելիկտային գործելակերպից պետք է անցնենք պետականատեր ժողովրդի գործելակարգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կառավարության առաջնորդած գործընթացներին՝ նշելով, որ դա «անցնումն է պետականազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»:

«Հ.Գ. Ռելիկտային թարգմանվում է մնացորդային, մնացուկային, ինչը պատեհ չհամարեցի օգտագործել բուն տեքստում: Մնացուկայինը մեր այն գործելակարգն է, որ ձևավորվել է 15-րդ դարից հետո մեր պետականազրկության շրջանում, երբ եղել ենք մի քանի կայսրությունների հպատակի դերում:

Կարևոր է ընդգծել, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը նույնպես այս նույն անցման ցավոտ գործընթացն են ապրում:

Հաճախ կառավարության, քաղաքական մեծամասնության գործելակերպը բխել է վերը նշված տրամաբանությունից և հիմա այդ ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության հարատևության այսօրեական և ապագայամետ գործելակարգին»,–ասվում է գրառման մեջ։