AM
22 January 2025 - 12:34 AMT

Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության հանձնաժողովի ղեկավար

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ։

Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ Թորոսյանն ընտրվել է փակ գաղտնի քվեարկության արդյունքում 64 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։