ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ հունվարի 22-ին անցկացված նիստում քննարկվել են 2024 թվականի ուսումնական տարվա մարտական պատրաստության արդյունքները, զորքերի կառավարման և բարոյահոգեբանական վիճակի հիմնախնդիրները, ինչպես նաև 2025 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանգամանալից անդրադարձել է կատարած աշխատանքներին՝ ներկայացնելով առաջիկա անելիքները, իսկ նիստի ընթացքում նա կարևորել է ԶՈւ պաշտպանունակության ամրապնդման և ծառայության կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։
Նիստի վերջում լավագույն արդյունքներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ՝ ընդգծելով նրանց ներդրումը և նվիրվածությունը։