Այսօր ընդդիմադիր պատգամավորների խումբը կրկին շրջափակել է Ազգային ժողովի ամբիոնը` պահանջելով առանց քվեարկման օրակարգում մտցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմպիչմենտի գործնընթացի հարցը: Արդյունքում, նիստը, ինչպես եւ երեկ, ձախողվել է` Ազգային ժողովի նախագահը հերթական անգամ հայտարարել է ընդմիջում: Ընդմիջման ժամանակ տեղի է ունեցել միջադեպ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ Լեւոն Սարգսյանի եւ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Արամայիս Բարսեղյանի միջեւ, որը ամբիոնը շրջափակող ամենաակտիվ մասնակիցներից էր: Սկսվել է քաշքշոց: Պատգամավորներին ստիպված էին միմյանցիվ բաժանել: Խորհրդարանի շենքի մուտքի մոտ այսօր շարունակվել է երեկ սկսված ակցիան ի բողոք իմպիչմենտի վերաբերյալ հարցի օրակարգում մտցնելու Ազգային ժողովի ղեկավարության մերժման: Ակցիային մասնակցում են ընդամենը մոտ քառասուն մարդ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: