AM
23 January 2025 - 10:06 AMT

Վարդևանյան․ Ռոբերտ Քոչարյանի գործով չափազանց առեղծվածային քրվարույթի շրջանակում ենք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը «Մարտի 1»-ի գործով դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում, ասել է, որ Քոչարյանի գործով չափազանց առեղծվածային և արտառոց քրեական վարույթի շրջանակում ենք գտնվում։

«Մենք գտնվում ենք իսկապես չափազանց առեղծվածային և արտառոց քրեական վարույթի շրջանակում և բոլորդ դրան ականատես եք»,–ասել է նա, հայտնում է Armday-ը։

Նա հավելել է, որ փաստացի այս ընթացքում լսում են դեռևս մեկ միջնորդություն։

«Այդ միջնորդությունը եթե բավարարվի, իսկ դրա բավարարման հնարավորությունները չափազանց խրթին են, գրեթե անհնարին են, եթե նշվածը բավարարվի, ապա դրանից հետո կխոսենք՝ նոր մեղադրանք կարող է լինել, թե՝ ոչ»,-ասել է Վարդևանյանը:

Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։