AM
24 January 2025 - 10:55 AMT

ՀՀ-ում մոտ 1 մլն 88 հազար քաղաքացի նույնականացման քարտ ունի

Հունվարի 22-ի դրությամբ Հայաստանում 1 մլն 87,868 անձ ունի վավեր նույնականացման քարտ: Այդ մասին հայտնել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

Ըստ ծառայության՝ նույնականացման քարտ ստանալը կամավոր է և հասանելի է 16 տարին լրանալուց հետո։

Նախարարությունը, սակայն, չի տիրապետում տվյալների՝ նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներից քանիսն են գրանցված որպես աշխատող։ Նշվում է, որ գրանցված աշխատողների համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր է՝ իրենց եկամուտների հայտարարագիր ՊԵԿ ներկայացնելու համար։

Այս պարտադիր պահանջի թեման քննարկվել է Ազգային ժողովում, հատկապես կապված հայտարարագրման գործընթացում առկա տեխնիկական խնդիրների հետ։ Մասնավորապես, պատգամավոր Արսեն Թորոսյանը դժգոհել է նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջից և հորդորել պարզեցնել հայտարագրման պրոցեսը։

2024 թ. եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել Պետական եկամուտների կոմիտե մինչև մայիսի 1-ը։