AM
29 January 2025 - 10:10 AMT

Ժամկետայինների արձակուրդի տևողությունը կավելանա

Ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողությունը կարող է ավելանալ։ Կառավարության ներկայացրած նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի հարթակում։

Ակնկալվում է, որ այդ փոփոխությունը կխթանի ծառայությունը սահմանային զորամասերում և կմեծացնի զինվորական ծառայության գրավչությունը։

Նախատեսվում է շարքային կազմի զինվորականներին ծառայության ընթացքում տրամադրել 21-օրյա հիմնական արձակուրդ, իսկ այն զորամասերում, որոնք ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կսահմանվեն որպես հատուկ նշանակության, զինծառայողները կկարողանան օգտվել 30 օրացուցային օր արձակուրդից։ Այս արձակուրդը կտրամադրվի ծառայության ընթացքում երեք հավասար մասերով։

12-ամսյա պարտադիր զինծառայության անցնող զինվորականները կստանան 10-օրյա արձակուրդ, որը կտրամադրվի ծառայության հինգերորդ ամսից հետո՝ միանվագ։

Փոփոխությունները կկատարվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։