AM
29 January 2025 - 13:06 AMT

Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: