AM
30 January 2025 - 12:05 AMT

Կառավարության շենքի մոտից բողոքի ակցիայի 3 մասնակից է բերման ենթարկվել

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել, մի քանիսին բերման են ենթարկել։

«3 անձ է բերման ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»,– հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Քաղաքացիները կառավարության շենքի մոտ էին հավաքվել գերիների և անհետ կորածների վերադարձի պահանջով։

ԶԼՄ–ները գրում են, որ բերման ենթարկվածների թվում է նաև «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։