Հունվարի 29-30-ն ընկած ժամանակահատվածում տարբեր ստորաբաժանումները բացահայտել են 129 հանցագործություն, որից 3-ը կատարվել է նախկինում։ Այդ մասին ասվում է ՆԳՆ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրում։
Մասնավորապես, հայտնաբերվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքի խախտման՝ 39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 10, վարժական հավաքից խուսափելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ինչպես նաև մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և թմրանյութի իրացման՝ 3-ական դեպք։
Բացահայտվել է նաև խուլիգանության՝ 2, սպանության փորձի, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրության, համակարգչային հափշտակման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, անօրինական միգրացիայի կազմակերպման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, բժշկական օգնության և ապօրինի սպասարկման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, ծառայությունների մատուցման, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, գույքի դիտավորյալ վնասման ու խուլիգանության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 անձ, գրանցվել է անհետ կորած անձի հայտնաբերման 1 դեպք։ Ոստիկանությունը զենք-զինամթերքի կամավոր հանձման 5 դեպք է արձանագրել։
Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է 9 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 13 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։