Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը կանխել է 26 հազար զինվորի շրջափակումը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ասել է, որ իր գլխին ոչ ոք զենք չի պահել։
Նա շեշտել է, որ դա եղել է անհրաժեշտ քայլ՝ խուսափելու մեծ կորուստներից։
«Իմ գլխին ոչ ոք զենք չի պահել, ու չէր կարող պահել։ Եթե ես այդ թուղթը չստորագրեի, մեր 26 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ»,– ասել է վարչապետը։
Վարչապետն ավելացրել է, որ իր համար որոշման կայացման հարցում վճռորոշ է եղել զինծառայողների ճակատագիրը։
«Եթե հարցը իմ գլխին դրված լինելու մասին լիներ՝ ես իմ գլխին զենք դրված լինելու բերումով երբևէ որևէ գործողություն ոչ արել եմ, ոչ էլ երբևէ կանեմ։ 26 հազար զինվորի շրջափակման մեջ հայտնվելու մասին է խոսքը։ Ես դրա մասին ուղերձ եմ ունեցել»,– ասել է նա։






