Հայաստանի տարածքում փետրվարի 1-4-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ըստ կանխատեսումների, փետրվարի 4-5-ի գիշերն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում նույնպես փետրվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում փետրվարի 1-ի ցերեկը կգրանցվի +8…+10°C, իսկ երեկոյան կնվազի մինչև 0…+2°C։