Դատավորների եվրոպական միության տարեկան ժողովը (EAJ) կանցկացվի Հայաստանում։
44 երկրների դրոշները պաշտոնապես փոխանցվել են Հայաստանի Դատավորների միությանը՝ որպես 2025 թվականի գարնանային հանդիպման հյուրընկալող երկիր:
«Այս խորհրդանշական փոխանցումը վկայում է Դատավորների Եվրոպական Միության (EAJ) անդամ երկրների միջև համագործակցության, դատական անկախության պաշտպանության և եվրոպական դատավորների համայնքի միասնականության մասին»,- ասված է ՀՀ դատավորների միության հաղորդագրությունում։
Ժողովը տեղի կունենա մայիսի 8-10-ը։