Երևանում տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են։ Նախաձեռնողներից մեկը՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 2–ին հայտարարել էր, որ փետրվարի 3–ից բոյկոտն ավելի մեծ ծավալներ կստանա, քանի որ կմիանան ուսանողներն ու աշխատողները։
Նա ասել է նաև, որ պահանջը մնում է նույնը՝ մեկ ուղևորության համար 100 դրամ, հայտնում է Aysor.am-ը։
«Բոլորիս պայքարի շնորհիվ իշխանություններն այսօր մեկ տոմսի համար ուզում են 150 դրամ, բայց սա շուկա չէ, որ ասես 300, հետո իջնես 150, որ բոլորը գոհ լինեն։ Ժողովրդի պահանջը մնում է նույնը՝ մեկ ուղևորության համար 100 դրամ։ Բոյկոտում ենք նույն ձև՝ վճարում ենք 100 դրամ, անցնում ենք ու նստում»,- նշել է նա։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Մի շարք քաղաքական ուժերը փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կամ չվճարել թանկացված ուղևորավարձը, կամ 100 դրամ վճարել։