AM
3 February 2025 - 08:41 AMT

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա փետրվարի 16-ին

Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2025»-ում կորոշվի հանրային քվեարկության միջոցով՝ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի շրջանակում։

Երաժշտական մրցույթը կկայանա փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մասնակիցների անունները կհրապարակվեն նախապես։

«Համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցութային երգերը, և նաև հենց դուք եք ընտրելու հայաստանյան պատվիրակին SMS քվեարկությամբ։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի շուտով»,- հայտնում է Առաջին ալիքը։

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում։