AM
3 February 2025 - 09:04 AMT

Փետրվարի 5–ից հնարավոր են տեղումներ․ 3-5 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում`փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկն առանձին շրջաններում, փետրվարի 6-ին՝ երկրի մեծ մասում, իսկ 7-ին որոշ հատվածներում կանխատեսվում են տեղումներ։

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։

Մայրաքաղաքում փետրվարի լույս 4–ի գիշերը սպասվում է մինչև –5 աստիճան, փետրվարի 4–ի, 5–ի ցերեկը՝ +10․․․+11 աստիճան։