Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով ներկայացրել է տրանսպորտի ուղեվարձի առաջարկվող փաթեթներից օգտվելու առավելությունները։
«Նայիր այս տեսանյութը, եթե ցանկանում ես վճարել 150 դրամից նվազ և խնայես ժամանակդ։ Փաթեթների առավելությունները»,–ասվում է գրառման մեջ։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։