AM
3 February 2025 - 12:11 AMT

Արտաքին լուսավորության նոր համակարգը կբացառի ցանցի շղթայական անջատումը

«Երքաղլույս» ընկերությունում տեղադրված կառավարման նոր համակարգը հնարավորություն է տալիս բացառել շղթայական անջատումը Երևանի արտաքին լուսավորության ցանցում։ Այդ մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Զեկուցվել է, որ համակարգը թույլ է տալիս գրանցել արտաքին լուսավորության ցանցում առկա վթարները և խափանումները և կառավարել յուրաքանչյուր պահարան անհատապես։

Այս համակարգով նաև հնարավոր է կառավարել լուսավորության ուժգնությունը: