Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նիստը ձախողվել է ամբիոնը գրաված ընդդիմադիր պատգամավորների խմբի կողմից: Այդ ակցիան նրանք կատարել են ի բողոք այն բանի, որ խորհրդարանի ղեկավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը դեմ են եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմպիչմենտի գործընթացի մասին հարցի օրակարգում ընդգրկմանըժ: Ազգային ժողովի նախագահը ստիպված է եղել փակել այսօրվա նիստը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: