ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ցավակցություն է հայտնել Շվեդիայի քաղաքներից մեկում տեղի ունեցած զանգվածային հրաձգության զոհերի կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից։ Հայաստանը համերաշխություն է հայտնում Շվեդիային անմեղ մարդկանց կյանքեր խլած այս ողբերգական միջադեպի կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»:
Campus Risbergska դպրոցը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, ապահովում է մեծահասակների կրթություն: 10 մարդ է զոհվել։ Հանցագործն ինքնասպան է եղել։






