AM
7 February 2025 - 13:40 AMT

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։

Այդ օրը եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր:

Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր տաճարում մասնակից դառնալ օրհնության արարողությանը»,–ասվում է Մայր աթոռի հաղորդագրության մեջ։